|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանն այսուհետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակը չէ: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սեփական դիմումի համաձայն է հրաժարվել ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից: «Դա իմ անձնական որոշումն է, այլ բան չեմ կարող ասել»,- նշեց Բաբայանը` հավելելով, որ նոր մամուլի խոսնակ կլինի, նրանից էլ լրագրողները կարող են ամեն ինչ ճշտել:
Հարցին, թե այդ որոշումն արդյո՞ք պայմանավորված է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած տարաձայնություններով, նա պատասխանեց, որ չի մեկնաբանում: Բաբայանը խոստացավ հետո բացել փակագծերը, իսկ մինչ այդ չցանկացավ այլ հարցերի պատասխանել:
Նշենք, որ ԱԺ-ում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ-ում կրքեր են բորբոքվել` ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու մեղավորներին են փնտրում: