|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկում էր կառավարության ներկայացրած` «Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նախ նշեց, որ չկա կոնֆլիկտ քաղաքական նպատակահարմարության և արդյունավետ կառավարման միջև, եւ որ քաղաքական համագործակցությունը ունի մեկ նպատակ` պետությունը հզորացնել, համատեղ ջանքերով փորձել լուծել ազգային խնդիրները:
Նաղդալյանը հորդորեց թերահավատներին մի քիչ սպասել` մինչև ստորագրվի քաղաքական համաձայնագիրը, որից հետո կտեսնեն, որ դա նպատակ չէ, այլ միջոց, իսկ նպատակը կլինի այդ համաձայնագրի բովանդակությունը:
«Նույնն էլ` կառավարության կառուցվածքը դոգմա չէ, օպտիմալացումը դոգմա չէ, այլ ընդամենը գործիք են: Եվ կարևոր հարցը պետք է լինի, թե ինչ խնդիր են լուծում այդ համագործակցությամբ: Այն ուժերը, որոնք այսօր գալիս են համագործակցության, իրենց պատմությամբ ցույց են տվել, որ իրենց գործունեությունը պետականամետ է ու ազգանվեր: Շտապողականության էլեմենտ այստեղ չկա: Իսկ քննարկումները եղել են բաց: Եվ այդ քաղաքական համագործակցության նպատակներից մեկը կառավարման արդյունավետության բարձրացումն է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Հերմինե Նաղդալյանը հավելեց, որ քաղաքական համագործակցությունն ունի կարևոր իմաստ` մեկտեղել ուժերը, կամքը, ջանքերը, գնալ ավելի լուրջ նպատակների: