|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է գումարվել կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում «Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է, որով առաջարկվում է ՏԿԱԻ նախարարությունը բաժանել տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների: ԱԺ արտահերթ նիստը վարում է ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առողջական խնդիրների պատճառով գտնվում է հիվանդանոցում:
«Գալուստ Սահակյանի առողջական վիճակը լավ է, և նա շուտով կվերադառնա: Բոլորս առողջություն ենք մաղթում նրան»,- ասաց Շարմազանովը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուներ` ինչո՞ւ է հերթական քառօրյայից անմիջապես առաջ որոշվել արտահերթ նիստ հրավիրել: Շարմազանովը պատգամավորին հիշեցրեց, որ դա կառավարության իրավունքն է, իսկ ԱԺ-ն առաջնորդվում է կանոնակարգ-օրենքով: