|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ «Դոլմամա»-ի շենքի նկուղների հարցին:
«Ուղիղ «Դոլմամա»-ի դիմաց` Աբովյանի անկյունում, կա հուշարձան-շենք, որը, ի դեպ, նույն կառուցապատողինն է, այնտեղ կային նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվել են, և վստահ եմ, որ «Դոլմամա»-ի նկուղները ևս չեն քանդվելու: Վստահ եմ, որ երբ լինի առաջադրանք, դրանում կամրագրվեն բոլոր սահմանափակումները, թե ինչն է կարելի և ինչը չի կարելի: Սահմանափակումները կլինեն հուշարձանները տեղում պահպանելու վերաբերյալ, դրա մեջ կմտնի նաև նկուղների հարցը, եթե դրանք արժեքավոր են: Ես ինքս չեմ եղել այդ նկուղում»,- ասաց նա:
Հարցին, թե երաշխավորո՞ւմ է, որ հուշարձանը չի քանդվի, նախարարը պատասխանեց. «Այո, երաշխավորում եմ»: