|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գտնվող` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին վերակնդանացման բաժանմունքում առանձին սենյակ է հատկացված, որպեսզի ելումուտը քիչ լինի: Այս մասին, ի պատասխան yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ նրան պալատ չեն տեղափոխում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` Սահակյանի վիճակը լավ է, տրամադրությունը` բարձր:
Նշենք, որ ԱԺ նսխագահին պարբերաբար այցելում են տարբեր պաշտոնյաներ, այդ թվում ` ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Գուլոյանը և Աբրահամ Մանուկյանը:
ԱԺ նախագահի որդին`պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր հայրը շատ լավ է իրեն զգում: