|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտ-ապրիլին ՀՀ կժամանի ՌԴ վարչապետ Մեդվեդևը։ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ մեր թղթակցին հայտնել Է, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ՀՀ-ում։
«Նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը տեղի կունենա մարտ–ապրիլ ամիսներին։ Այժմ անդամ երկրների վարչապետների հետ համաձայնեցվում է նիստի կոնկրետ ժամկետը»,– ասել է Կարայանը։ Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերին Գրոդնոյում տեղի ունեցած միջկառավարական խորհրդի 2-րդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդամ երկրների վարչապետներին հրավիրել էր հաջորդ նիստը Հայաստանում անցկացնել։ Առաջարկն ընդունվել էր։ Ավելի ուշ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնել էր, որ այդ նիստը Երևանում կանցկացվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, ինչը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում