|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իտալիայում հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ՝ «փողերի լվացման» մեղադրանքով:
Ըստ Demokratahber-ի՝ Հաքան Ուզանը, ով առաջին անգամ նման մեղադրանք է հնչեցրել Բիլալի հասցեին, դիմել է Ֆլորենցիայի փաստաբանների միության անդամ Մասսիմիլիանո Անեթթային և նրա միջոցով դատախազությանը ներկայացրել բողոքի հայցի ֆրանսերեն և անգլերեն թարգմանությունը: Դատախազությունը համաձայնել է Բիլալի կողմից Թուրքիա բերված «մեծ քանակությամբ գումարի» կապակցությամբ հետաքննություն սկսելու՝ Ուզանի առաջարկին:
Նշենք, որ Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողությունից հետո Բիլալը մեկնել էր Իտալիա, նրա խոսքով՝ ուսանելու: