|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Սիրիայի կառավարական զորքերը կոշտ գործողություններ են իրականացնում Սիրիայի հյուսիսում, հայտնում է Reuters-ը:
Նա շեշտել է, որ այդ ուժերը Թուրքիայի հետ սահմանին միջանցք են ստեղծել քրդերի համար:
Նա հերթական անգամ դիմել է իր դաշնակիցներին` նշելով, որ քրդական «Դեմոկրատական միությունը» եւ Ազգային ինքնապաշտպանության ուժերը ահաբեկչական խմբավորումներ են եւ պատմությունը չի ներելու նրանց, ովքեր նպաստել են դրանց ձեւավորմանը: