|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեցին, թե արդյո՞ք այսօր հուշագիր կստորագրվի ՀՅԴ-ի հետ: Նա պատասխանեց, որ այսօրվա դրությամբ նման քննարկում չեն ունեցել, ուստի չի կարող հայտարարել նման բանի մասին:
Հարցին, թե ինչո՞ւ են ձգձգվում ՀՅԴ-ի հետ համագործակցելու մասին հայտարարությունները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ձգձգման խնդիր չկա, տեխնիկական խնդիրներ են, մի\' անհանգստացեք, ամեն ինչ համաձայնեցված է արդեն»:
Հարցին` ի՞նչ պաշտոններ են հանձնվելու Դաշնակցությանը, նա պատասխանեց. «Պաշտոնները միայն լրագրողներին են հետաքրքրում, մեզ բացարձակապես չեն հետաքրքրում պաշտոնները»: