|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 /23 արկ/ և 82 /14 արկ/ միլիմետրանոց ականանետներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /7 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատժիչ գործողությունների: