|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Մյունխենում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորեցին վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Էդվարդ Նալբանդյանը և Վիկտորիա Նուլանդը մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորիա Նուլանդը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։