|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՆԱՏՕ-ի և ՌԴ միջև ներկայիս հարաբերությունները համարել է նոր սառը պատերազմի սկիզբ: Այս մասին Մեդվեդևն ասել է Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ` տեղեկանում ենք BBC-ից:
«Մեր գնահատմամբ` ՆԱՏՕ-ի` քաղաքական մոտեցումը ՌԴ հանդեպ շարունակում է մնալ փակ և թշնամական: Կարող ենք ավելի կտրուկ ասել` մենք սառը պատերազմի մեջ ենք»,-ասել է Մեդվեդևը:
Նա նշել է, որ գրեթե ամեն օր հայտարարություն են տարածում, թե ՌԴ-ն ամենամեծ վտանգն են ներկայացնում մեկ` ՆԱՏՕ-ի համար, մեկ էլ` Եվրոպայի ու Ամերիկայի.«Սարսափելի ֆիլմեր են նկարում, որտեղ ռուսներն իբր միջուկային պատերազմ են սկսել: Ես երբեմն մտածում եմ` մենք հիմա 2016-ի մե՞ջ ենք, թե՞` 1962-ի»: