|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ»-ը գրում է. «Անցած շաբաթ գրել էինք, որ կառավարությունում այլ կադրային տեղաշարժ էլ է սպասվում և կառուցվածքային փոփոխություններ։ ՏԿԱԻՆ-ի տարանջատումից բացի, նախատեսվում է նաև Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնել ֆինանսներից, որտեղ նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, իսկ Արա Նռանյանը կնշանակվի փոխնախարար։ Գագիկ Խաչատրյանը կրկին կղեկավարի ՊԵԿ-ը։
Երվանդ Զախարյանին թոշակի կուղարկեն։ Նրան փոխարինողի հարցում տարաձայնություններ կան. Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնին տեսնում է ԱԺ պատգամավոր, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, որը 2003– 2004թթ. էներգետիկայի փոխնախարար է աշխատել։ Մինչդեռ նախագահականն ուզում է ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։