|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հրապարակվել են փետրվարի 6-ին Կ.Պոլսում տարեց Դեմիրջյանների տան վրա կողոպուտի նպատակով ավազակային հարձակում իրականացրած և երեկ ձերբակալված կասկածյալների անունները:
Ըստ Sabah-ի՝ ձերբակալված կասկածյալներն են՝ Արթուր Ա., Սերժ Մ., Արամ Հ., Մարիաննա Հ., Քրիստինե Ե.: Ձերբակալվածների թվում են նաև ազգությամբ հայ` Թուրքիայի քաղաքացիներ Լիդա Բ., Նարգիզ Մ., Արմինե Մ.:
Ոստիկանությանը ցուցմունք տված կասկածյալներ Արթուրը, Արամը, Սերժը, Մարինան, Լիդան, Նարգիզը, Արմինեն և Քրիստինեն խոստովանել են իրենց մեղքը:
Հայտնի է դարձել նաև, որ կասկածյալները հանցագործությունից հետո փորձել են Վրաստան փախչել: Բացի այդ` պարզվել է, որ կասկածյալներից մեկն աշխատել է Դեմիրջիների ընտանիքում:
Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ հանցագործության ամբողջական բացահայտման համար աշխատանքներ են իրականացվում: Չի բացառվում, որ ձերբակալվածների թիվն ավելանա:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Կ.Պոլսի Շիշլի թաղամասում մի խումբ ավազակներ թալանելու նպատակով մտել էին տարեց հայ զույգի տուն, կողոպուտից հետո զույգին կապկպել ու հեռացել: Արդյունքում` 87-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
87-ամյա Պետրոս Դեմիրջին Պոլսում հայտնի ոսկերիչ էր: