|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ՄԻՊ պաշտոնի երեք թեկնածուներին: Նրա խոսքով`երեք թեկնածուներն էլ պետք է ուսումնասիրած լինեն նախկին երեք ՄԻՊ-երի գործունեությունը, ճանապարհը, կատարած սխալները, մոտեցումները և պետք է ունենան համակարգային փոփոխությունների մոտեցումներ:
«Ինձ ավելի շատ հետաքրքրելու է, թե իրենց տեսլականները ներկայացնելիս ավելի շատ ինչ համակարգային փոփոխության խնդիր են դնելու»,- ասաց պատգամավորը:
Նա ՄԻՊ-ին փորձում է դիտարկել որպես ինստիտուտ, սակայն մարդու տեսակի մասին խոսելիս առանձնացրեց իր թեկնածուին: «Երեքից ոչ մեկը չէ, հանրային սեկտորից է: Ես շատ կցանկանայի, որ Քաղաքացիական հասարակական զարգացման ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը լիներ՝ իր մոտեցումներով, նվիրվածությամբ, միջազգային կապերով, համակարգային մոտեցման տեսլականով»,- ասաց Պողոսյանը: