Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն: «Առաջինը` ասել՝ «բանակը հասարակության հայելին է», քանի որ կարծում եմ, որ դրանով, կարծես, արդարացնում ենք այն դեպքերը, որոնք մերթ ընդ մերթ լինում են բանակում: Երկրորդ` արգելել եմ ասել, թե «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են», որովհետև մենք ազգային բանակի վերջնական ձևավորման կամ կատարելության հասնելու վերջնագծում ենք գտնվում»,- ասաց նախարարը: