|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում մեծ առևտրային կենտրոնների քանակի ավելացման և բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի փակ լինելուն:
Ըստ Konhaber-ի՝ Փայլանը նշել է, որ սահմանի բաց լինելու դեպքում Հայաստանն իր առևտրի մեծ մասը Թուրքիայի հետ կաներ:
«23 տարի է՝ Հայաստանի հետ սահմանը փակ է: Հիմնավորումը Ղարաբաղն է: Եթե սահմանը բաց լիներ, Հայաստանն իր առևտրի երեք չորրորդը Թուրքիայի հետ կիրականացներ: Մարդիկ կգային-կգնային, հարաբերությունները կզարգանային: Գուցե, այդպիսով, Ղարաբաղի հարցն էլ լուծվեր: Երկու կողմերն էլ կարող էին այդ հարաբերությունները զարգացնել, և խնդիրները կլուծվեին»,- ասել է պատգամավորը: