|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից` ազգությամբ հայ պատգամավոր, Yeni Safak պարբերականի սյունակագիր Մարգար Եսայանն իր հոդվածում հերթական անգամ գովաբանել է երկրի նախագահ Էրդողանին:
Նա հոդվածում պնդել է, թե իբր Թուրքիայում լրատվամիջոցներին «փրկողը» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է եղել։ «Եթե չլիներ նրա խիզախությունն ու պայքարը, լրագրողները ստրկանալու էին Գյուլենի առաջ կամ էլ բանտերում ու մայթերին պառկած էին լինելու»,- ենթադրել է Մարգար Եսայանը:
Էրդողանապաշտ Եսայանի այս հոդվածը մեծ արձագանք է գտել համացանցում: Անգամ թուրքերն են ծիծաղելի համարել Եսայանի այդ հայտարարությունները, մանավանդ` երբ երկրում մեծ թվով լրագրողներ են ձերբակալված: