|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանցիների շրջանում 2015-ին աճել են դեպրեսիվ տրամադրությունները և կարոտը ԽՍՀՄ-ի նկատմամբ: Այդ մասին վկայում է «Լևանդա կենտրոն»-ի անցկացրած հետազոտությունը. հայտնում է РБК-ն:
Ըստ կենտրոնի՝ ռուսաստանցիները ավելի հաճախ են սկսել նկատել, որ իրենց շուրջը շատանում է ագրեսիան, դաժանությունը, վախը շրջակա աշխարհի հանդեպ, իսկ դեպրեսիան հասել է առավելագույնի: Բացի այդ` շատ ռուսաստանցիներ կարծում են, որ տուժել են 1992-ին տեղի ունեցած փոփոխություններից: