|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆուտբոլի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության առաջատար` Երևանի «Ալաշկերտ»-ն իր արտասահմանյան առաջին հավաքի ընթացքում երկու ստուգողական հանդիպում կանցկացնի հունգարական թիմերի հետ, մրցելով Մերկանտիլ Բանկ Լիգայում (2-րդ մակարդակ) հանդես եկող «Սիոֆոկ» և «Սորոկսար» թիմերի հետ» Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, արտասահմանյան երկրորդ հավաքին նախատեսված է արդեն երեք ստուգողական խաղ: Դրանք տեղի կունենան փետրվարի 18-ին, 21-ին և 25-ին: Առաջին մրցակիցը Ղազախստանի «Ժետիսու»-ն է, երկրորդը Լիտվայի «Սուդուվա»-ն: Ուժեղ մրցակից է սպասում «Ալաշկերտ»-ին երրորդ խաղում՝ ի դեմս Չինաստանի 1-ին դիվիզիոնի «Բեյջինգ ԲիՋի» թիմի: Իր երկրի ավարտված առաջնությունում այս թիմը հանրահայտ սերբ մասնագետ Ալեքսանդր Ստանոևիչի գլխավորությամբ զբաղեցրել է 4-րդ տեղը: Նշենք, որ Ստանոևիչը ժամանակին եղել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը, երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը, մարզել է նաև «Պարտիզան»-ը: