|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 3-ին, ժամը 19.13-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածի 1-ին կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես C» մակնիշի 34 ZN 494 և «Մերսեդես E200» մակնիշի 34 UT 636 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես E200»-ը կողաշրջվել է:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն.վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: