|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման և ՌԴ հետ ճգնաժամի պատճառով Էգեյան և Միջերկրական ծովերի ափերին գտնվող 1300 հյուրանոց է վաճառքի հանվել:
Թուրքական Zaman-ը հայտնում է, որ երկրում զբոսաշրջության ոլորտը ճգնաժամի մեջ է հայտնվել ռուսական Սու-24 ինքնաթիռի խողումից հետո, ինչի հետևանքով էլ 1300 հյուրանոց վաճառքի է հանվել:
Անթալիայում անշարժ գույքի վաճառքով զբաղվող Իսմայիլ Օզը հայտնել է, որ հյուրանոցներն այնքան եկամուտ չունեն, որքան նախկինում: «Հյուրանոցների սեփականատերերից շատերը պարտքեր ունեն, վարկեր են վերցրել, սակայն, քանի որ աշխատանքը վատ է, չեն կարողացել վճարել: Դրանց ավելացավ ՌԴ-ի հետ ճգնաժամը, ինչի արդյուքնում տուրիզմով զբաղվողներն իրենց հյուրանոցները հանեցին վաճառքի»,- ասել է նա:
Թուրքերը նաև նշել են, որ երկրում զբոսաշրջության ոլորտը տուժում է ահաբեկչության վտանգի հետևանքով: Կ.Պոլսի Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը չեղարկել է այցերը: