|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ` ժամը 20:30-ի սահմաններում, Դսեղ գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի ձախ սրունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ պատահաբար է կրակել իր ոտքին: Նրան նախ տեղափոխել են Վանաձորի ԲԿ, այնուհետև` Երևան: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քաղաքացին վնասվածք է ստացել խնջույքի ժամանակ՝ վիճաբանության ընթացքում: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: