|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Օբուխովի կարծիքով` Թուրքիան հարկավոր է ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող երկիր, իսկ եթե հաստատվի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության մասնակցությունը Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի կործանման գործին, ահաբեկչական ճանաչել. հայտնում է Вести.ру-ն:
Հիշեցնենք,որ Коммерсантъ-ը, վկայակոչելով ռուսական հատուկ ծառայություններում իր աղբյուրները, գրել էր, որ Եգիպտոսում Airbus A321 օդանավում ահաբեկչություն կազմակերպելու հետ կարող են կապ ունենալ «Գորշ գայլեր» թուրքական ազգայնամոլ խմբավորման գրոհայինները։