|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ այսօր նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց:
Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, պաշտպանական կողմը միջնորդել է Շուշանիկ Բախշյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել գրավ՝1 մլն ՀՀ դրամի չափով, որը դատարանը բավարարել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 26-ին Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն խափանման միջոցի հարցը չէր լուծվել, քանի որ նա գտնվում էր հիվանդանոցում: Բժշկուհու մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ, գրիպ Ա տեսակը: Իսկ երեկ նա դուրս էր գրվել հիվանդանոցից:
Նա մեղադրվում է պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու մեջ, ինչի հետեւանքով մահացել էր ծննդկան Մերի Մարգարյանն ու նրա նորածին դուստրը: