|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Գազպրոմ» ընկերությունը չեղարկել է թուրքական մասնավոր ընկերություններին վաճառվող գազի զեղչված գները: CNNTürk-ի տեղեկացմամբ՝ դեռևս հայտնի չէ, թե նոր սակագինը երբ է ուժի մեջ մտնելու:
«Գազպրոմը» թուրքական մասնավոր գազամատակարարող ընկերություններին 2015 թվականի հունվարից գազը վաճառում էր 10.25% զեղչով:
«Գազպրոմ»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ զեղչը կարող է վերականգնվել միայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: