Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց մի որոշում, ըստ որի` նախարարներին կից կոլեգիաների ստեղծումն այլևս չի կրի պարտադիր բնույթ, դրանք կձևավորվեն հայեցողական հիմունքներով: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ արդեն իսկ ստեղծված հասարակական խորհուրդների հանգամանքով պայմանավորված` կվերացվի կից կոլեգիաներում հասարակական ոլորտի ներկայացուցիչների ընդգրկման անհրաժեշտությունը: «Կառավարության սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 2-ի հանձնարարականի կատարման ապահովմամբ: Դրա համաձայն՝ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ` առաջիկայում նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ, մի շարք նախարարներ նպատակահարմար չեն գտնում դրանց զուգահեռ իրենց կից կոլեգիաների հետագա գործունեությունը»,- ասաց Հովհաննիսյանը: