|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշում` ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումը երկարաձգել մինչև 2016 թվականի նոյեմբերը:
Մինչ այս նախատեսվում էր մինչև 2015 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը լաբորատոր աշխատանքի որակի բարելավում և լաբորատորիաների ցանց ստեղծելու համար կարիքների բացահայտում և մեխանիզմների մշակում իրականացնել: Սակայն հաշվի առնելով մինչ այժմ համապատասխան ֆինանսավորման բացակայությունը, ինչպես նաև ԵՏՄ օրենսդրությամբ լաբորատոր կարիքների նկատմամբ դեռևս հստակ սահմանված պահանջների բացակայությունը, լաբորատոր աշխատանքի որակի բարելավում և լաբորատորիաների ցանց ստեղծելու համար կարիքների բացահայտում և մեխանիզմների մշակում չէր կարող իրականացվել:
Նախագծով առաջարկվում է երկարաձգել լաբորատոր աշխատանքի որակի բարելավման և լաբորատորիաների ցանցի ստեղծման համար կարիքների բացահայտման և մեխանիզմների մշակման ժամկետը: