|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Կազմակերպության առջև ծառացած արդիական հարցեր, ինչպես նաև նրա հաստատմանը ներկայացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների ու Կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի Հանրապետության առաջարկած առաջնայնությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: