|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
CNN International-ի հետ զրույցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Իրանն իրենց հակառակորդը չէ, այլ հարևանը:
Abcgazetesi-ն տեղեկացնում է, որ Դավութօղլուն ողջունել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագիրը:
«Մենք գոհունակությամբ ենք ընդունել հօգուտ համաշխարհային տնտեսության այդ համաձայնագիրը: Մենք Իրանին որպես հակառակորդ չենք ընդունում»,- շեշտել է նա՝ նշելով, որ վերջին 20 տարիների ընթացքում Թուրքիա-Իրան հարաբերությունները զարգանում են՝ չնայած Իրաքի ու Սիրիայի հարցում տարաձայնություններին: