|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանի գանձապահին այս գիշեր դանակահարել են: Դեպքը տեղի է ունեցել 01:00-ի սահմաններում:
Yerkir.am-ը ռեստորանի աշխատակցից տեղեկացավ, որ 24-ամյա Գարեգին Սաթումյանն իրենց մոտ է աշխատում հերթափոխով: «Տղան աշխատանքից դուրս է եկել, և դեպքը տեղի է ունեցել հենց այդ ժամանակ: Մանրամասներին չենք տիրապետում, միայն գիտենք, որ տեղափոխվել է հիվանդանոց»,- ասացին ռեստորանից` հավելելով, որ բավական երկար ժամանակ է, ինչ երիտասարդն աշխատում է ռեստորանում, և նրա վարքագծում որևէ ագրեսիվ դրսևորում չի նկատվել: