|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է ընդգրկված որոշում, ըստ որի փոփոխություն է կատարվելու «1988-1992 թթ Ադրբեջանից բռնագաղթված անձանց և 1992 թվականին ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Խնդիրն այն է, որ Ադրբեջանից բռնագաղթած փախստականների մեծ մասը չունեն աշխատանքային գրքույկներ, անգամ անձնագրեր և անձը հաստատող այլ փաստաթղթեր, ինչը խնդիրներ էր առաջացնում կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցում: Որոշման ընդունմամբ կկարգավորվի Ադրբեջանից բռնագաղթված փախստականների մեծ մասի համար կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցը: