|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում առաջատար «Նապոլի»-ն հերթական հաղթանակը տոնեց` սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթելով «Սասուոլո»-ին: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Կալեխոնը 19\' և Իգուաինը 42\', 90+2\': Հյուրերի կազմում աչքի ընկավ Ֆալսինելին 2\':
«Ինտեր»-ը հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատալանտա»-ի հետ: Այս խաղում 2 ինքնագոլ արձանագրվեց: Սեփական դարպասը գրավեցին Մուրիլլոն 17\' և Տոլոյը 25\':
«Տորնինո»-ն 4:2 հաշվով հաղթեց «Ֆրոսինոնե»-ին:
Տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան այսօր: