|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆիկ Մանուկյանը դարձել է «Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարի ոսկե մեդալակիր: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
80 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը եզրափակչում առավելության է հասել իրանցի Ֆալահ Մեհդիի նկատմամբ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արտակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ է նվաճել: 61 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշն երեք գոտեմարտ է անցկացրել և զբաղեցրել մրցանակային 3-րդ տեղը: 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:2 հաշվով զիջել է իրանցի Ղիյասի Մորթեզային և զբաղեցրել 5-րդ տեղը
«Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարը, որին մասնակցել են 15 երկրի ըմբիշներ, կայացել է հունվարի 14-15-ը Թեհրանում: