|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Համաճարակ կարող է հայտարարվել այն դեպքում, երբ հիվանդների թիվը գերազանցի վերջին հինգ տարիների կտրվածքով սուր շնչառական հիվանդների թվին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսի ընթացքում ասաց ԱՆ բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
«Համաճարակը հիվանդների քանակի վրա է հիմնվում, ոչ թե բարդության աստիճանի կամ գրանցված մահերի քանակի վրա: Իհարկե, դրանք ևս հաշվառվում են, բայց դրանք համաճարակ հայտարարելու պատճառ չեն, կան հատուկ հաշվարկներ: Չկա մի բան, որ չի արվում միայն այն պատճառով, որ չի հայտարարվել համաճարակ: Համաճարակի ժամանակ պարզապես մասսայական միջոցառումներ չեն իրականացվում»,-ասաց նա: