|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, հավաք է անցկացնում Երևանում:
«Երևանյան հավաքին մասնակցում է 25 ըմբիշ: Հիմնականում մեծահասակներն են: Նախապատրաստվում ենք հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք` Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարին: Այնուհետև կվերադառնանք և կրկին հավաք կանցկացնենք Երևանում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:
Հավաքը մեկնարկել է հունվարի 14-ին և կեզրափակվի հունվարի 28-ին: