|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մի քանի ամիս անց Ավանում շահագործման կհանձնվի «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական ծրագրի ամենամեծ համալիրը. լրագրողներին հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Նա տեղեկացրեց, որ համալիրը կներառի 500 բնակարան: Բացի այդ` ընթացիկ տարում ևս երկու շենք կկառուցվի երիտասարդների համար:
«Համալիրներից մեկը կլինի Ավան 5 հասցեում, որը կներառի 140 բնակարան, իսկ տարվա կեսերից կմեկնարկեն Զեյթուն 3 հասցեում շենքերի կառուցման աշխատանքները: Երկու համալիրներում էլ կտրամադրվեն բնակարաններ նրանց, ովքեր դուրս են մնացել մեր նախորդ ծրագրերից` մանկավարժներին, դասախոսներին, բժիշկներին, բանկային համակարգում աշխատողներին»,- ասաց Քարամյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Ավան 5 հասցեում կառուցվող շենքերի բոլոր բնակարաններն արդեն տերեր ունեն, իսկ Զեյթուն 3-ում կառուցվող շենքերի համար հայտերի հավաքագրումը մոտակա օրերին կլինի: