|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանիան ստանձնում է ԵԱՀԿ ղեկավարությունը դժվարին ժամանակահատվածում: Այդ մասին ասված է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարության մեջ. հայտնում է ТАСС-ը:
«Ահաբեկչությունը Ստամբուլում, ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հակամարտությունն Ուկրաինայի արևելքում ցույց են տալիս, որ Գերմանիան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է բարդ ժամանակահատվածում: Ես վստահ եմ, որ հենց այժմ մենք ունենք ԵԱՀԿ-ի կարիքը՝ որպես երկխոսության և վստահության ստեղծման հարթակի»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ-ի հնարավորությունները հակամարտությունների լուծման հարցում: Ուշադրության կենտրոնում կլինի ուկրաիանական ճգնաժամը:
«Մենք նաև մասնակցելու ենք Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանն ու ակտիվացնելու ենք ԵԱՀԿ առաքելությունները տեղերում»,- նշվում է հայտարարության մեջ: