|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայությամբ գործող «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը դիմել էր պետական մարմիններին` պաշտոնի բերումով ստացված թանկարժեք նվերները հանձնել գանձարան:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն իր ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարներին գրություն է ուղարկել` պահանջելով կատարել գործակալության հորդորը:
ՀՀ կառավարության 1993 թվականի փետրվարի 17-ի թիվ 48 որոշման համաձայն` բոլոր պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտոնի բերումով ստացած այն նվերները, որոնց արժեքը գերազանցում է իրենց 5 ամսվա աշխատավարձը հանձնել պետական գանձարան: Ի դեպ, ՀՀ ԿԳՆ-ն արդեն իսկ համապատասխան գրությամբ դիմել է իր ենթակայության տակ գտնվող հաստատություններին:
Թե ո՞րն է նման գրություն ուղարկելու իմաստը, եւ արդյո՞ք եղել են մարդիկ, ովքեր արձագանքել են գրությանը և իրենց ստացած թանկարժեք նվերները վերադարձրել գանձարան, կներկայացնենք ավելի ուշ: