|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում Մարդու իրավունքների հմնադրամը նոր զեկույց է հրապարակել, համաձայն որի, նախորդ տարվա դեկտեմբերի 11-ից մինչև հունվարի 8-ը երկրի տարբեր շրջաններում հայտարարված պարետային ժամերի ընթացքում մահացել է մոտ 79 քաղաքացի, այդ թվում՝ 14 երեխա:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը՝ օգոստոս ամսից մինչ օրս երկրի առնվազն 19 շրջաններում անժամկետ կամ շրջօրյա պարետային ժամ է հայտարարվել:
Նշվում է , որ հինգ ամսում մահացած քաղաքացիների թիվը կազմում է 162, որոնցից 29-ը կանայք են, 32-ը՝ երեխաներ, իսկ 24-ը՝ 60 անց անձիք:
Հիշեցնենք, որ թուրք ուժայինների և քուրդ զինյալների մինչ օրս հզոր բախումներ են ընթանում Տիգրանակերտում, Շըրնաքում և ներկայում քրդաբնակ այլ շրջաններում: