|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դոհայում ընթացող Qatar ExxonMobile մրցաշարում եզրափակիչ փուլ են դուրս եկել աշխարհի համար առաջին ռակետ`սերբ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի Ռաֆաել Նադալը:
Կիսաեզրափակիչում Նադալը 6:3, 6:4 հաշվով հաղթել էր ուկրաինացի Իլիա Մարչենկոյին, իսկ Ջոկովիչը 6:3, 7:6(7:3) հաշվով առավելության էր հասել չեխ Տոմաշ Բերդիխնի նկատմամբ:
Հավելենք, որ Ջոկովիչն ու Նադալը վաղը կհանդիպեն 47-րդ անգամ: Նախորդ խաղերում 2 թենիսիստները հավասար հաղթանակներ են տոնել` 23:23: