|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շվեյցարական Ցյուրիխ և ավստրիական Զալցբուրգ քաղաքի երկու բնակչուհի ոստիկանությանը բողոք են ներկայացրել միգրանտների կողմից սեքսուալ հարձակման փորձերի համար: Այդ մասին հաղորդում է «Ռադիո Լիխտեյնշտեյն» ռադիոընկերությունը հղում կատարելով ոստիկանության հայտարարությանը: Մի քանի կանայք Ավստրիայի իրավապահ մարմիններին են բողոքել ամանորի գիշերը տեղի ունեցած մի քանի բռնության դեպքերի մասին: Ի պատասխան, Ավստրիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ այդ դեպքերի հետ կապված հետաքննությունը կիրականացվի «զրոյական հանդուրժողականություն» սկզբունքով:
Իսկ Ցյուրիխում, «Դոլչե Վելլե»-ի հաղորդմամբ, ամանորյա մեծ երեկույթի ժամանակ , գրանցվել են տեղաբնակ կանանց նկատմամբ միգրանտների կողմից սեքսուալ հարձակման փորձեր: ոստիկանությանը բողոքով դիմել են վեց տեղաբնակ կանայք: Այդ օրը գողության 24 դեպք է արձանագրվել: Քյոլնում նույնատիպ դեպք է գրանցվել: Ամանորի գիշերը մոտ հազար երիտասարդ՝ արաբական ու աֆրիկյան ծագման,որոնք գտնվել են թմրանյութերի ու ալկոհոլային ազդեցության ներքո, ներխուժել են տոնակատարության մասնակիցների միջավայր, խլել նրանցից պայուսակներն ու հեռախոսները: Այդ ամենը ուղեկցվել է սեքսուալ հետապնդումներով: Նման դեպքեր են գրանցվել Համբուրգ և Շտուտգարտ քաղաքներում: