|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունվարի 3-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի Մաքենիս գյուղում վատառողջ քաղաքացի կա, որին անհրաժեշտ է օգնություն. Վարդենիս-Մաքենիս ավտոճանապարհին առատ ձյան և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով գյուղ հասնելու համար շտապօգնությանն անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել շտապօգնության ավտոմեքենա և օպերատիվ խումբ: Շտապօգնության ավտոմեքենան ճանապարհին խափանվել է:
Փրկարարները, քարշակելով շտապօգնության ավտոմեքենան, շարունակել են ճանապարհը: Ճանապարհը մաքրվում էր հատուկ տեխնիկայի օգնությամբ, որը ժամը 17.46-ին նույնպես խափանվել է:
Դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ (կունգով): Հրշեջ-փրկարարները բժիշկներին տեղափոխել է Մաքենիս գյուղ: Պարզվել է, որ գյուղում կա 3 հիվանդ:
Բժիշկները Ժ. Ա.-ին (ծնվ. 1962թ.), Ս. Ս.-ին (ծնվ. 1971թ.) և Ն. Մ.-ին (ծնվ.1971թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: Հրշեջ-փրկարարները բժիշկներին տեղափոխել են Ախպրաձոր գյուղ: Բժիշկները Ախպրաձոր գյուղում գտնվող հղի Ա. Ղ.-ին (ծնվ. 1996թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն և Մաքենիս գյուղի բնակչ Ս.Ս.-ի հետ հոսպիտալացրել Մարտունի քաղաքի ԲԿ: