|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Աբովյանում, Հրազդանում, Դիլիջանում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Թալինում, Անիում, Արթիկում, Ախուրյանում տեղում է ձյուն, Իջևանում և Նոյեմբերյանում` անձրև:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: