|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը տոնական օրերին կշարունակի աշխատել 24-ժամյա աշխատակարգով: Քաղաքացիները, ինչպես նաև բժշկական կազմակերպություններն առողջապահական իրավունքներին առնչվող ցանկացած հարցով կարող են զանգահարել (010) 52-88-72 հեռախոսահամարով:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, նախարարությունում նախատեսվում է իրականացնել հերթապահություններ` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին և վարչությունների պետերին:
Նշված ժամանակահատվածում քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ ապահովելու նպատակով ուժեղացված հերթապահություններ են իրականացվելու նաև Հայաստանի Հանրապետության պետական պատվեր իրականացնող բոլոր հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում: