|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Մեր մեծերի հետքերով» խորագրով մշակութային միջոցառմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը ծանոթացել է միջոցառմանը ներկայացված Երևանի և մարզերի արվեստի դպրոցների լավագույն աշակերտների գեղանկարչական աշխատանքներին, ունկնդրել հանրապետական և միջազգային փառատոններում աչքի ընկած երաժշտական դպրոցների շնորհալի աշակերտների կատարումները:
Միջոցառմանը ներկա են եղել հայ մշակույթի ու արվեստի նշանավոր գործիչներ: