|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Համայնքային միջոցները մսխելոիւ հարցում Երևանի քաղաքապետարանը նորանոր ռեկորդներ է սահմանում: Վարչական շրջանների աշխատակիցների համար տարատեսակ «քեֆեր» կազմակերպելու վրա գումարներ ծախսելուց հետո այժմ էլ քաղաքապետարանը տասնյակ միլիոնավոր դրամներ է վատնում ինչ-որ հնամաշ մեքենաների վարձակալության վրա:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձած նման մի գործարքի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը շուրջ 28 մլն 500 դրամ գումար է ծախսել թվով 54 ավտոմեքենաների վարձակալության վրա:Վարձակաված ավտոմեքենաների մեջ կան նաև ավելի քան 30 տարվա հնության մակնիշի ավտոմեքենաներ՝ մասնավորապես՝ «Վազ 2106» մակնիշի, որի համար քաղաքապետարանը վճարել ՝ ավելի քան 800 հազար դրամ:Կան նաև 20 տարեկան «Գազ 31»-եր և այսպես շարունակ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ավտոմեքենաների վարձակալության միջոցով բյուջետային գումարները վատնելու գործելաոճը Հայաստանում գնալով ավելի տարածում է ստանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: