|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքական Cumhuriyet թերթը ներողություն է խնդրել պոլսեցի հայտնի ֆոտոլրագրող Արա Գյուլերից՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքին լուսանկարելու համար նրան քննադատելու համար:
Ըստ Demokrathaber-ի՝ կայքը նշել էր, որ Արա Գյուլերն ինքն է կապ հաստատել Էրդողանի հետ և նրան լուսանկարելու ցանկություն հայտնել, ինչն էլ Գյուլերի հասցեին հեգնական լուրեր հրապարակելու պատճառ էր հանդիսացել:
Կայքը Արա Գյուլերի մասին մի նոր լուր է հրապարակել, որում հրապարակավ ներողություն է խնդրել մեծ վարպետից՝ նշելով, որ «Էրդողանին լուսանկարելը, անշուշտ, սովորական երևույթ է»:
«Մենք մեր թույլ տված սխալի համար ներողություն ենք խնդրում»,- գրել է թերթը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս անուղղակիորեն անդրադարձել էր թերթի հրապարակմանը` նշելով, որ Արա Գյուլերին դատապարտելու փորձեր են եղել: