|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի ևս մոտ 25 տոկոսը «Ինտեր ՌԱՕ»–ն օրերս փոխանցել է Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» մեջ մտնող «Լիորմանդ հոլդինգս լիմիթեդ» ընկերությանը։
Այս մասին նշված է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության պաշտոնական կայքեջում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բաժնետոմսերի փոխանցման առաջին գործարքը տեղի էր ունեցել այս տարվա հոկտեմբերի 30-ին, որի արդյունքում Սամվել Կարապետյանի ընկերությանն էր անցել «ՀԷՑ»– ի և «ՀրազՋԷԿ»–ի 25-ական տոկոս բաժնետոմսերը։ Այս գործարքով այդ երկու ձեռնարկությունների ևս 25 տոկոսն անցել է «Տաշիրին»։ Թե որքան է արժեցել այս գործարքը, «Ինտեր ՌԱՕ»–ի հաղորդագրության մեջ նշված չէ։ Բայց դատելով նախկին գործարքից, այս 25 տոկոսանոց երկու փայամասերը նույնպես պետք է արժենան 8 միլիոն 250 հազար դոլար։ Ըստ որոշ տեղեկությունների, այս ձեռնարկությունների մնացած 50 տոկոսը Կարապետյանին կանցնեն մինչև 2017 թվականի վերջ»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։