|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արդեն հայտնել ենք, որ, ըստ ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության, անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:
Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: